понедельник, 24 июня 2019 г.

Անվտանգ օնլայն վարկեր: Ինչպե՞ս ընտրել և ո՞ւմ դիմել



Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այժմ հնարավոր է կատարել բազմաթիվ ֆինանսական գործարքներ համացանցում` առանց տնից դուրս գալու: Այն  թույլ է տալիս խնայել ժամանակ, խուսափել գրասենյակներ այցելելուց և անվերջ հերթերից, ինչպես նաև՝ ընտրել լավագույն տարբերակն առցանց: Վարկերը նույնպես բացառություն չեն, և այժմ, ունենալով համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ հասանելիություն, կարող եք վարկի ձևակերպման առցանց հայտ ներկայացնել և ստանալ օնլայն վարկ:Այս գործընթացը պահանջում է նվազագույն ժամանակ և շատ հարմար է արագ վարկեր ստանալու համար: Վարկի հաստատման մասին պատասխանը ստանում եք դիմումը ներկայացնելուց ընդամենը 15 րոպե անց: Որոշումը կայացվում է վարկի ձևակերպման հայտում հաճախորդի կողմից  լրացված և կցված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:




Ինչպե՞ս ստանալ առցանց վարկեր: Արդյո՞ք դրանք անվտանգ են


Որքան էլ օնլայն վարկերի տրամադրումըվարկառուներին օգնում է ժամանակ և նյարդեր խնայել, այնուամենայնիվ, այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում չեն օգտվել նման ծառայությունից, հարց է առաջանում՝  արդյո՞ք գրանցման ողջ գործընթացը հնարավոր է օնլայն տարբերակով` առանց կազմակերպություն այցելելու, և արդյո՞ք այն անվտանգ է և ռիսկեր չի պարունակում:
Ներկայիս թվային աշխարհում, երբ գրեթե բոլոր համակարգիչներն ու գաջեթներն ունեն հակավիրուսային ծրագրեր՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար, գուցե անվտանգության մասին մտահոգվելու հարկ չկա: Սակայն, օնլայն վարկերից օգտվելու համար կարևոր է հաշվի առնել մի քանի նախապայման.
      • Առցանց վարկեր տրամադրող կազմակերպության վեբ կայքի անվտանգությունը.  արդյո՞ք այն ունի անվտանգության հուշագիր (https):
      • Կազմակերպության տարիքը և հեղինակությունը. նոր և ոչ հայտնի կազմակերպությունները երբեմն կասկածի տեղիք են տալիս:
      • Վարկավորման պայմանների թափանցիկությունը. հստակ նշվում է վարկի տոկոսադրույքը, վճարումների կարգն ու ժամկետները:
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ-ն, հանդիսանալով շուկայի առաջատար կազմակերպություններից և ունենալով բազմաթիվ տարիների փորձ, առաջարկում է անվտանգ և արագ օնլայն վարկերի հարմար տարբերակ: Օնլայն հայտը լրացնելուց և պահանջվող փաստաթղթերը կցելուց հետո՝ անհրաժեշտ պայմաններին բավարարելու դեպքում, ընդամենը 15 րոպե անց ստանում եք վարկի հաստատման մասին հաղորդագրություն: Վարկը ստանում եք.
1. անկանխիկ՝ գումարը Ձեր բանկային քարտի հաշվին մուտքագրվելու ճանապարհով, կամ Ձեր ցանկության դեպքում,
2. կանխիկ՝ կազմակերպության մասնաճյուղերից:Օնլայն վարկի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ՝  առցանց վարկերի բաժին:

Комментариев нет:

Отправить комментарий